Ինչ մեծ երջանկություն է սիրել ու լինել սիրված:

Իրոք որ……ահավոր մեծ երջանկություն է հավատացեք: Երբ սիրում ես ինչ-որ մեկին և զգացմունքն փոխադարձ է լինում: Մի տեսակ քեզ լիարժեք ես զգում, հավատում ես նրան, զգում ես այդ փոխադարձ զգացմունքը և ապրում ես այդ սիրով, այդ զգացմունքով, այդ անբացատրելի զգացումով: Սիրտդ թրթռում է ուզում ես այդ խոսքերը միշտ լսես դիմացինից և դու էլ ասես: Բայց միևնույն ժամանակ ամենաանտանելին բաժանումից հետո է:(((( Այնպես որ միշտ սիրեք և սիրված եղեք:

 

Անգամ մարդկային երջանկության մեջ ինչ-որ տխուր բան կա:

Գալիս է մի պահ, երբ դու հասկանում ես, որ երջանիկ ես: Աշխարհն քեզնով է ապրում, իսկ դու աշխարհով: Ուրախ ես, ժպիտով, քեզ համարում ես ամենա- ամենա -ամենաերջանիկը: Բայց գալիս է մի պահ, երբ մտածում ես մի բան այն չէ, տխրություն ես ուզում ինքստինքյան և չես հասկանում ինչու: Առիթ ես փնտրում, որ տխրես, որ նեղվես անգամ արտասվես և քեզ համարես երջանիկ միևնույն ժամանակ տխուր մարդ: Եվ արդեն այդ տխրությունն հարթում է ամեն ինչ: Իրոք որ, անգամ մարդկային երջանկության մեջ էլ տխրության մասնիկներ կան:

Մարդու մեջ պետք է ամեն ինչ հիասքանչ լինի`եւ դեմքը, եւ հագուստը, եւ մտքերը, եւ հոգին:

Ամեն մարդ ծնվում է, ապրում և մահանում: Ծնվելուց ոչ ոք չի ընտրում, թե ինչպիսին է լինելու, ինչպիսի սոցիալական խավի ներկայացուցիչ է լինելու, ինչ հագուստ է կրելու: Հնարավոր է մարդն ունենա շատ գեղեցիկ արտաքին, հագնվի շատ գեղեցիկ, բայց հոգուց չար լինի: Ապա իմ կարծիքով այդ մարդն…..ՄԱՐԴ….կոչվելու իրավունք չունի: Եվ հակառակն կարող է լինել: Մարդն կարող է լինել  աղքատ վատ արտաքինով, բայց հազար անգամ ավելի լավ ՄԱՐԴ: Ճիշտ է շատ լավ կլինի, երբ մարդիկ լինեն այդպես կատարյալ, ինչպես Չեխովն է ասում, բայց միայն այդ երեքով չէ սահմանվում հիասքանչությունը:

 

Ոչ ոք չի ուզում մեր մեջ սիրել սովորական մարդուն:

Չեի ասի ոչ ոք, բայց կասեի ոմանք: Երբ առաջին անգամ, երբ մի մարդու հետ ծանոթանում ես, նայում ես նրա արտաքինին, ապա հագուկապին ու սկսում ես իրեն որակավորել առանց ճանաչելու նրա մարդ տեսակը: Կամ էլ սիրում են ինչ-որ մեկին, հետո փորձում են նրան դարձնել քո պատկերացումների իդեալը, փորձում են փոխել նրան: Բայց ինչու՞ , եթե դու հաշվի առնես նրա մեջի սովորական մարդուն , ով իրականում ավելի առավելություններ ունի, քան քո թելադրանքով իբր փոխված մեկը:

 

Ընտանեկան կյանքում ամենակարեւոր պտուտակը սերն է:

Ամեն պարագայում էլ, ամեն տեղ էլ առանց սեր ուղղակի անհնար է: Սերը այն զգացմունքն է առանց որի անհնար է: Ընտանիքում սերն համարվում է տան հիմքը, սյունը: Եթե ընտանիքում կա փոխադարձ սեր, հարգանք, ուրեմն այդ ընտանիքն երջանիկ է և անբաժան: Սերն ամեն ինչի պտուտակն ու հիմքն է համարվում: Առանց սիրո անհնար է երջանիկ լինել, կամ էլ հարուստ լինել:

 

Հետ եմ նայում և հասկանում, որ անցել են հրաշալի ու խենթություններով լի տարիներ: Հիշում եմ, երբ 9-րդ դասարանում առաջին անգամ կրթահամալիր եկա, մի տեսակ հիասթափություն ապրեցի այդ օրը: Մտածում էի, թե էս ուր եմ ընկել, էս ինչ գժանոց է ու էդպիսի վատ բաներ: Բայց երկու օր անց ես էլ դարձա կրթահամալիրցի, սիրեցի դպրոցս, ես էլ դարձա այդ <<գժանոց-մրջնանոցի>> մի մասը: 😀  Շատ սկսեցի սիրել դպրոցս, երեխաներին, դասավանդողներին: Հիշում եմ, որ առաջին անգամ գնացի ֆիզկուլտուրայի ու հանդիպեցի մի հրաշալի մարդու՝ ընկեր Վահանին, ով իմ կյանքում նոր դուռ բացեց դեպի սպորտ, դեպի բասկետբոլ, դեպի մի ուրիշ աշխարհ: Կարծես երեկ լիներ, որ եկա այստեղ, բայց արդեն անցել է երեք ու կես տարի: Այս երեք ու կես տարիների ընթացքում ինձ կրթահամալիրը շատ բան սովորեցրեց և տվեց: Ձեռք բերեցի նոր շրջապատ, նոր ընկերներ: Շրջապատված եղա բարեհամբույր, բարի դասավանդողներով, որոնք ամեն ինչ անում են մեր գիտելիքները տարբեր ոլորտներում ավելացնելու համար: Բազմաթիվ ճամփորդությունների գնացի․ եղա Հայաստանի տեսարժան վայրերում: Մնաց մոտ 2 ամիս, որ հեռանամ իմ կրթահամալիրից, մտնեմ նոր կյանք, նոր շրջապատ, բայց, մեկ է, միշտ կհիշեմ իմ կրթահամալիրը, միշտ կգամ տեսակցության ու կուզեմ, որ այն կատարյալ դառնա: Իմ կրտսեր ընկերներին խորհուրդ կտամ վայել են ամեն մի օրը կրթահամալիրում, լավ սովորեն, փորձեն միշտ բարձր պահել մեր կրթահամալիրը, որովհետև դրանք ամենալավ օրերն են մեր կյաքում՝ դպրոցական օրերը: Գնում եմ այստեղից ու հպարտ եմ, որ այս կրթահամալիրի սովորող եմ: Կկարոտեմ բոլորիդ:

Մաթեմատիկա

Posted: February 3, 2014 in Uncategorized

Էլիզա

Էլիզա 1

Էլիզա 2

Էլիզա 3

Մովսես Խորենացու վերաբերմունքը առասպելների հանդեպ բավականին դրական էր: Իր պատմությունը գրելիս պատմահայրը բազմիցս օգտվել է զանազան առասպելներից, եթե գտել է, որ դրանք ունեն ճշմարտության մասնիկ: Ահավասիկ օրինակ <<Արտավազդ և Արտաշես>> առասպելը, որ մեզ փոխանցել է Մովսես Խորենացին: Քանի որ նա իր աշխատաությունը գրել էր Սահակ Բագրատունու պատվերով աշխատությունը մի առանձին գլուխ նվիրում է այն բանին, որ համոզի պատվիրատուին պարսկական առասպելների փուճ և սնամեջ լինելը: Այդ առասպելները ըստ երևույթին իշխանին շատ էին դուր եկել: Խորենացին գտնում էր, որ պետք է նախապատվությունը տալ ունաց գեղեցիկ և հստակ ոչ ունեցող առասպելներին, որոնցից ինքը հաճույքով մեջբերումներ է անում, այլ ոչ պարսկական խառնափնթորությանը, որոնք ըստ պատմահոր իրենցից որևէ արժեք չէին ներկայացնում:

Մենք Խորենացուն ենք պարտական  հայ ժողովրդի ծննդաբանության առասպելի <<Հայկի ու Բելի>> համար: Խորենցաին առասպելները վերցնում էր գուսաններից, սակայն անպայման խմբագրում և ուղղում էր դրան նախքան իր պատմության մեջ ներառելը: Նա մի կողմ էր նետում անհավանական և դիցաբանական գունավորում տվող երևույթները և փոխանցում է միայն հստակ գեղեցկությունը:

Բավականին գեղեցիկ է նկարագրված Հայկյան Արամի մասին առասպելը, որը շատ նման է հին հունական Հերակլեսի առապելին, կարելի է նշել նաև <<Տորք անգեղը>>, սակայն թերևս ամենագեղեցիկ առասպելը, որը իր պատմության մեջ ներառել է Մովսես Խորենացին դա <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> առասպելն է:

Դիջիպատում 2013 :) :(

Posted: January 16, 2014 in Uncategorized

Այս տարին էլ անցավ:Արդեն 12- րդ դասարան, առաջին ու վերջին դիջիպատումը :2013 թ. անցավ շատ հետաքրքիր և բազմաբովանդակ, իր ճամփորդություններով, հետազոտական աշխատանքներով: Այսպիսով այս տարվա ընթացքում մասնակցելեմ Էկոտուր 2013-ին և գրավելով 2-րդ տեղը ներկայացնելով հետևյալ նյութը` https://eelizablog.wordpress.com/2013/04/26/%D5%B3%D5%A1%D5%BC%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4/:

Էկոլոգիայից կատարել եմ տարբեր առաջադրանքներ`
https://eelizablog.wordpress.com/2013/10/09/%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80/

Այս տարի բժիշկ-կենսաբանների խմբով այցելեցինք <<Շամպայն գինիների>> գործարան, Գենետիկայի բժշկական կենտրոն: Այցելեցինք նաև Չարենցավանի թիվ 1ավագ դպրոցը:
Կենսաբանությունից կատարեցի հետազոտական աշխատանք, ուսումնասիրելով Պլաստիկ փոխանակությունը`

https://eelizablog.wordpress.com/2013/11/22/%D5%BA%D5%AC%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A9%D5%A5%D5%A6/

Հայոց լեզվից և գրականությունից կատարեցինք մի շարք հետազոտականաշխատանքներ, մասնակցեցինք մրցույթների`
https://eelizablog.wordpress.com/2013/03/14/%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%AD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AD%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE/

 

https://eelizablog.wordpress.com/2013/02/23/%D5%B0-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B1%D6%87%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE/

Այսպիսով այսքանը մնաք բարով………(((((

 

Մաթեմատիկա,,,,,,,

Posted: January 13, 2014 in Uncategorized

Եղիազարյան Էլիզա (1)

Այս փոխանակությունն արտացոլում է բջջում տեղի ունեցող օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները: Բջիջները շրջակա միջավայրից վերցնելով իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ հարաբերականորեն պարզ մոլեկուլներ՝ և դրանցից սինթեզում են տվյալ բջջին բնորոշ և յուրահատուկ ավելի բարդ միացություններ: Այսպես, տարբեր ամինաթթուներից սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, մոնոսախարիդներից կազմվում են պոլիսախարիդներ, ազոտային հիմքերն անցնում են նուկլեոտիդների մեջ, դրանցից էլ սինթեզվում են նուկլեինաթթուներ և այլն: Բջջում ընթացող նյութերի սինփեզը կոչվում է կենսասինթեզ:  Սինթեզված միացություններն օգտագործվում են բջիջների, դրանց տարբեր օրգանոիդների կառուցման, բջիջների կենսագործունեության, ինչպես նաև օգտագործված կամ քայքայված մոլեկուլները փոխարինելու համար:

Պլաստիկ փոխանակության ռեակցիաների մեջ ամենակարևոր նշանակությունն ունեցողը սպիտակուցների կենսասինթեզն է: Յուրաքանչյուր տեսակի բջիջն ունի յուրահատուկ սպիտակուցներ, որոնք բնորոշ են միայն տվյալ տեսակին: Նման սպիտակուցներ սինտեզելու հատկությունը ժառանգաբար բջջից բջիջ է անցնում, և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Բոլոր բջիջները կյանքի ընթացքում սպիտակուց են սինթեզում, քանի որ բնականոն կենսագործունեության ընթացքում սպիտակուցներն աստիճանաբար բնափոխվում են, դրանց կառուցվախքն ու ֆունկցիան խախտվում են:

Ֆոտոսինթեզ:  Երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմների համար որպես էնէրգիայի աղբյուր է ծառայում Արեգակի ճառագայթային էներգիան: Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի փոխարկումն է քիմիական կապերի էներգիայի:  Ֆոտոսինթեզ իրականացնում են բույսերի մեծ մասը, ֆոտոսինթեզող բակտերաները և կապտականաչ ջրիմուռները, որոշ նախակենդանիներ:

Բույսերի բջիջներում տեղի ունեցող ֆոտոսինթեզն արտահայտվում է հետևյալ ռեակցիայով.

Photosynthesis-hy

6CO2 + 6H2O  ——->   C6H12O6 + 6O2

Այս գործնթացում էներգիայով աղքատ նյութերից՝ ածխածնի (IV) օքսիդից և ջրից առաջանում է էներգիայով հարուստ ածխաջուր(գլյուկոզ, C6H12O6 ), հետագայում նաև այլ օրգանական միացություններ: Ֆոտոսինթեզը բաժանվում է 2 փուլի՝ լուսային և մթնային: Լուսային փուլը ընթանում է մայն լույսի առկայության պայմաններում, իսկ մթնային փուլը կարող է իրականանալ ինչպես լուսային, այնպես էլ մթնային պայմաններում: Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակները, որոնցից  բուսական օրգանիզմներում հատկապես մեծ է կանաչ գունակի՝ քլորոֆիլի դերը: Գունակները ներդրված են քլորոպլաստի գրանների մեջ և շրջապատված են սպիտակուցների, լիպիդների և այլ նյութերի մոլեկուլներով: Քլորոֆիլն իր կառուցվածքով նման է հեմոգլոբինում պարունակող հեմին, բայց այն տարբերությամբ, որ հեմում պարունակում է երկաթ, իսկ քլորոֆիլում մագնեզիում(Mg): Քլորոֆիլը հիմնականում կլանում է կարմիր և կապտամանուշակագույն լույսը, իսկ կանաչն անդրադարձնում է, որի պատճառով բույսերը հիմնականում կանաչ գույն ունեն, իհարկե, եթե դրան չեն խանգարում այլ գունակներ:

Ֆոտոսինթեզի լուսային փուլը:  Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է:

Այն սկսվում է քլորոպլաստը տեսանելի լույսով լուսավորվելով: Ֆոտոնը, ընկնելով քլորոֆիլի մոլեկուլի վրա, գրգռում է այն, մոլեկուլի էլեկտրոններն անցնում են էներգիական ավելի բարձր մակարդակ, այսինքն միջուկից ավելի հեռու գտնվող ուղեծրի վրա: Դրա շնորհիվ հեշտանում է էլելկտրոնների անջատումը մոլեկուլներից: Գրգռված էլեկտրոններից մեկն անցնում է փոխադրիչ մոլեկուլի վրա, որը փոխանցում է այն էլեկտրոն-փոխադրող շխթայով այլ փոխադրիչների: Պրոցեսն ուղեկցվում է էներգիայի ձևափոխմամբ, և դրա հաշվին ԱԿՖ-ից և ֆոսֆորական թթվից ԱԵՖ-սինթազ ֆերմենտի միջոցով սինթեզվում է ԱԵՖ: Առաջացած ԱԵՖ-ն ուղղվում է քլորոպլաստի այն մասերը, որտեղ ածխաջրերի սինթեզ է տեղի ունենում: Քլորոֆիլի մոլեկուլը վերականգնում է էլեկտրոնի կորուստը՝ այն վերցնելով ջրի մոլեկուլից: Էլեկտրոններ կորցնելու հետևանքով ջրի մոլեկուլներն ենթարկվում են ֆոտոլիզի.

2H2O    ——->      4H+  + 4e  +  O2

Մոլեկուլային թթվածինն անցնում է թաղանթով դիֆուզիայի եղանակով և արտամղվում մթնոլորտ: Ջրածնի իոնները (H+ ) միանալով այլ գրգռված էլեկտրոնի՝ վերածվում են ջրածնի ատոմների, որոնք միանում են փոխադրիչ մոլեկուլների հետ: Ջրածնի ատոմները նույնպես շարժվում են դեպի քլորոպլաստի այն մասը, ուր տեղի է ունենում ածշաջրերի սինթեզը:

Ալսպիսով, արեգակնային ճառագայթման էներգիան առաջացնում է 3 պրոցես՝ ջրի քայքայման հետևանքով՝ մոլեկուլային թթվածնի առաջացում, ԱԵՖ-ի սինթեզ, ատոմային ջրածնի սինթեզ: Այս 3 գործընթացները կազմում են ֆոտոսինթեզի լուսային փուլը:

Ֆոտոսինթեզի մթնային փուլ:  Ֆոտոսինթեզի հետագա ռեակցիաները կապված են ածխաջրերի առաջացման հետ: Այդ ռեակցիաներն ինչպես լույսի տակ, այնպես էլ մթության մեջ (եթե առկա են ԱԵՖ և  H) և կոչվում են մթնային փուլի ռեակցիաներ: Ֆոտոսինթեզի մթնային փուլը կազմված է մի շարք հաջորդական ֆերմենտային ռեակցիաներից: Այդ ռեակցիաների հետևանքով ածխածնի (IV) օքսիդից և ջրածնից առաջանում են ածխաջրեր: Մթնային ռեակցիաների համար անընդհատ ելանյութեր են թափանցում լուսային փուլից: Ածխածնի օքսիդը թափանցում է շրջապատի մթնոլորտից և ֆիքսվում հատուկ ֆերմենտի ռիբուլոզաբիֆոսֆատ-կարբօքսիլազի միջոցով, որի արդյունքում առաջանում է վեցածխածնային միացություն: Ռիբուլոզաբիֆոսֆատկարբօքսիլազ ֆերմենտը մեծ քանակությամբ գտնվում է քլորոպլաստերի պարունակության մեջ՝ ստրոմայում: Այն բնության մեջ ամենատարածված ֆերմենտներից է: Ջրածինն առաջանում է ֆոտոսինթեզի լուսային փուլում ջրի ֆոտոլիզի հետևանքով: Էներգիայի աղբյուր է ԱԵՖ-ը, որը սինթեզվում է ֆոտոսինթեզի լուսային փուլում: Այս բոլոր նյութերի շնորհիվ քլորոպլաստներում իրականանում են ածխաջրերի սինթեզը:

6CO2 + 24H  ———>      C6H12O6 + 6H2O

Առաջացած գլյուկոզից կարող են սինթեզվել այլ ածխաջրեր: Կարևոր ածխաջրերից են սախարոզը և օսլան: Տերևներից ածխաջրերը կարող են լուբով փոխադրվել հիմնականում դիսախարիդ սախարոզի ձևով, իսկ պահեստավորվում են հիմնականում պոլիսախարիդ օսլայի ձևով:

Բուսական բջիջները կարող են սինթեզել իրենց անհրաժեշտ բոլոր նյութերը: Սինթեզի համար անհրաժեշտ ազոտը, ֆոսֆորը, ծծումբը և այլ տարրեր բույսերը ստանում են հողից արմատների միջոցով: