Քիմիական անվտանգության օր

Posted: October 9, 2013 in Uncategorized

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր: Այդ օրվա հաստատման առիթ են ծառայել, դժբախտաբար, ողբերգական իրադարձությունները:

1974 թ. Ապրիլի 28-ին Նովոչեբոկսարկսում զենքի նոր խմբաքանակի թողարկման ժամանակ հրդեհ տեղի ունեցավ: Գործարանում այրվեց «արտադրանքի պատրաստ» թերակառույց արտադրամասը: Այրվեցին շատ ավիացիոն ռումբեր՝ լցոնած վտանգավոր և թունավոր V-գազով, և շրջակա միջավայր ընկան մի քանի տոննա թունավոր նյութեր: Միայն երջանիկ պատահականությամբ և աշխատակիցների ջանքերի շնորհիվ այդ տեխնածին աղետն ավելի մեծ մասշտաբ չստացավ՝ վթարը դուրս չեկավ քաղաքի սահմաններից, չնայած, մասնագետների գնահատմամբ, այդ վթարի հետևանքները կարող էին համեմատելի լինել Չեռնոբիլի աղետին:

 Բացի դրանից այդ ժամանակներում տեղի էին ունենում բազմաթիվ աղետներ, որոնք չէին տեղեկացվում բնակչությանը: Օրինակ այդ աղետներից են`Նովոմոսկովսկի,    Չապաևսկի, Ստալինգրադի, Դերժինսկի աղետներ:

Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օրն առաջին անգամ նշվել է 1997 թ. ապրիլի 28-ին «Քիմիական անվտանգության համար» ռուսական հասարակական էկոլոգիական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ Նովոչեբոկսարսկում ողբերգական իրադարձությունների: Դրան հաջորդող տարիներին այդ օրը սկսեց նշվել որպես Քիմիական անվտանգության օր: Նրա նպատակը, առաջին հերթին, մարդու «քիմիայի» հետ փոխազդեցության և՛ վտանգավոր, և՛ անվտանգ քննադատական վերլուծությունն է:

Այդ օրը բազմաթիվ կենսաբաններ, էկոլոգներ, հասարակական կազմակերպություններ ապրիլի 28-ին մի շարք էկոլոգիական ակցիաներ են կազմակերպում, որպեսզի հասարակությունը ևս տեղյակ լինի անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքի մասին: Ռուսաստանում շրջակա միջավայրում մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորվում է ՌԴ սահմանադրությամբ:

 Սակայն այն կարելի է նշել նաև Հայաստանում: Դասալսումների, ակցիաների, գովազդների միջոցով, որը տեղեկություն կտա քիմիական անվտանգության մասին և մարդիկ կտեղեկացվեն այդ օրվա մասին:

                                                         Էլիզա Եղիազարյան

                                                                 Լենա Վարդանյան

                                                                    12-րդ     դասարան

 

Leave a comment